Հայաստանի թիմը հաղթել է հրուշակագործական համաշխարհային օլիմպիադան

Հայաստանի գերհզոր ու տաղանդավոր թիմը հաղթել է հրուշակագործական համաշխարհային օլիմպիադան։ Լավագույններն են դարձել Իսկուհի Համբարձումյանը՝ իր սաների Մելանյա Սիմոնյանի, Մարինե Խալաթյանի, Սեդա Մազմանյանի, Կարինե Շիրինյանի հետ։

Գերմանական Շտուտգարտում մեր հրաշք մասնագետները քարը քարի վրա չեն թողել մրցակիցներից՝ գերազանցելով թիմային ոգով ու պայքարի ուժով։

Պայքարելով 75 երկրները ներկայացնող մասնակիցներից կազմված 59 թիմերի հետ՝ Հայաստանի ընտրանին առաջինն է եղել։

Մեր հրուշակագործները նվաճել են ընդհանուր առմամբ 7 մեդալ, որոնցից 3-ը ոսկի են, 2-ական էլ արծաթե ու բրոնզե։

Անհատական մրցումներին էլ մասնակցել է ավելի քան 2 հազար շեֆ խոհարար և հրուշակագործության վարպետ։

Նման մասշտաբային միջոցառումը 4 տարին մեկ է տեղի ունենում, ինչպես օլիմպիական խաղերը՝ սպորտում, և պակաս հեղինակավոր չեն համարվում։

Ի դեպ, սա եզակի դեպքը չէ, որ հայ վարպետները հաղթում են հրուշակագործների մրցումներում՝ համարվելով աշխարհի լավագույն մասնագետներն իրենց գործում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: