Այսօր հայ կերպարվեստի Մեծ վարպետ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Ինչպես ժամանակին մեծն Թումանյանն էր կանխորոշել, ի դեմս Սարյանի հայ ժողովուրդը ընծա էր ստացել մի հանճարեղ գեղանկարչի, ում կտավներից նորովի ու յուրովի է փայլատակում հայաստանյան բնաշխարհը:

Մեծ ընտանիքի յոթերորդ զավակը բնաշխարհի յուրօրինակ ընկալում ուներ: Դեռ մանուկ հասակում տան բակում վազվզելով՝ նա զմայլվում էր թեթեռների ու ծաղիկների խաղով: Նրա ընտանիքին ապրում էր բնության հետ ներդաշնակության մեջ, ինչն էլ ազդել է Սարյան նկարչի գեղագիտական ճաշակի ձևավորման վրա:

Սարյանը դեռ վաղ տարիքում հրաշալիորեն ըմբռնել էր այն ճշմարտությունը, որ արվեստի ասպարեզում հնարավոր է հասնել հանճարեղության և յուրօրինակության միայն այն դեպքում, եթե խորությամբ ընկալվի և յուրացվի այն, ինչն արդեն ասված է, պետք է յուրացվի նկարչության տեխնիկան խորությամբ. այդ դեպքում է հնարավոր հասնել անահատականության գագաթին:

Սարյանի նկարչական վարպետությունը կատարելագործեց հայրենիքի հետ հանդիպումը, որը կանխորոշեց նրա արվեստի հետագա ընթացքը. նա գնաց հայրենի բնաշխարհի լույսը պատկերելու ճանապարհով՝ դառնալով արևի, լույսի ու գույնի նկարիչ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: