Քիմ և Քորթնի Քարդաշյանները բռունցքներով կռվել են․ տեսնել է պետք (տեսանյութ)

Հայազգի աստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները կռվել են իրեցն շոուի նկարահանման ընթացքում՝ ընտանիքի վերաբերյալ տարբեր տեսակետների համար։ Լեզվակռվից հետո նրանք ձեռքերին ազատություն են տվել, ու քույրերի հարազաներն ստիպված են եղել հաշտեցնել նրան։

Արդեն 13 տարի է, ինչ Քարդաշյանների ընտանեկան սկանդալային շոուն եթեր է հեռարձակվում։ Շոուում ակտիվ լուսաբանվում են ընտանիքի խնդիրները։

Մինչև վերջերս բոլոր անդամներն էին մասնակցում նկարահանումներին, բայց ինչ-որ պահի ավագ քույրը՝ Քորթնին, հոգնել է ուշադրության կենտրոնում լինել։ Քրոջ՝ ստվեր անցնելու որոշումը դուր չի եկել Քիմին, և նա մի քանի ամիս առաջ պահանջել է նրա պաշտոնանկությունը։

Բայց քանի որ Քորթնին շոուի գործադիր պրոդյուսերն է, նա կարողացել է պահպանել իր տեղը։ Տարաձայնությունների ֆոնին աստղերի միջև իսկական սկանդալ է ծագել։ Քորթնին քրոջը մեղադրել է դավաճանության համար և կոկոսի հյութով շիշ նետել նրա վրա, իսկ Քիմը բռունցքներով նետվել է իր վրա։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: