Հիանալի լուր․ «Հարսանիք թիկունքում» ներկայացումը ֆիլմի կվերածվի

Ապրիլյան քառօրյային նվիրված անցած տարի բեմադրված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը մոտ ժամանակներս մեծ էկրան կբարձրանա։ Նկարահանումների վերջին օրը՝ փետրվարի 25ը, բաց էր լրագրողների համար։

Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ ներկայացումն էկրանավորել առաջարկվել է դեռևս անցած տարի, քանզի ներկայացումը տեսնելու պահանջարկ կար նաև սփյուռքում։ Եվ էկրանավորման խորհուրդ եղավ թատրոնի նախկին չեմպիոն Տիգրան Վիրաբյանից, որն էլ իրագործեցին: Սյուժեն չի տուժել՝ ներկայացումից ֆիլմ անցման ընթացքում, բայց փոքր փոփոխություններ եղել են՝ դերասանների հագուստի ու դեկորացիաների, ինչպես նաև երաժշտության մեջ։ Ռեժիսորի խոսքով՝ դա հրաշալի գաղափար էր, քանզի ներկայացումը կպչում է բոլոր հայերի սրտերին։ Այս ֆորմատը՝ թատրոնի ու կինոյի սինթեզը, նախադեպը չունի Հայաստանում։

Ֆիլմը նկարահանել է «Միտոյան» պրոդաքշնի կողմից՝ Արման Միտոյանի ղեկավարությամբ, Սուրեն Թադևոսյանի օպերատորությամբ և Արշալույս Հարությունյանի էկրանավորման ռեժիսորությամբ։

Ֆիլմը հանրության դատին կներկայացվի ապրիլի 2ին՝ տարելիցի օրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: