Օրերս 38ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը կոտրել ոտնաթաթի ոսկորը՝ պարելիս։ Այդ մասին ինստագրամյան իրէջում գրել է երգչուհու սիրելին՝ Սեմ Ասգարին։ Իսկ հիմա Բրիթնին որոշել է պատմել հետևորդներին, թե ինչպես է կոտրել ոտքը։
Պարզվում է՝ այդ պահը տեսանկարահանվել է։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է Բրիթնին պարում, բայց ինչ-որ պահ սխալ է դնում ոտքը և ընկնում՝ վնասվածք ստանալով։ Տեսանյութում անգամ լսվում է ոսկորի կոտրվելու ձայնը։ Սահմռկեցուցիչ է։
«Ես չէի պարել մի քանի ամիս, և այդօրն անչափ ակտիվ էի։ Այո՛, ես բոբիկ եմ պարում․․․ Մի ծիծաղեք, ինձ այդպես ավելի վստահ եմ զգում սղլիկ հատակին։ Այստեղ լսվում է՝ ինչպես եմ ոտքս կոտրում։ Ներեցեք՝ այդքան բարձր է»,- Բրիթնին մեկնաբանել է տեսանյութը։
Սփիրսը չի կորցնում լավատեսությունը։ Վերջերս պապարացի ները Բրիթնիին նկատել են Լոս Անջելեսի փողոցներից մեկում՝ վնասված ոտքով զբոսնելիս։