Գեղեցկուհի Ջենիֆեր Լոպեսը, իր ինստագրամյան էջում կիսվելով երեխաների լուսանկարներով, շնորհավորել է նրանց ծննդյան տոնը: Ջենիֆերը ընտանեկան լուսանկարներով շատ քիչ է կիսվում էջում։ Լրագրողների հետ զրույցում Ջենիֆերը պատճառաբանել է այդ փաստը, թե ինչու չի ներկայացնում երեխաների լուսանկարները հաճախ և ասել, որ խուսափում է ներկայացնել հանրությանը երեխաների լուսանկարները և, որ անգամ դեմ է, երբ հայտնիներն իրենց երեխաների կյանքը քննարկում են հրապարակայնորեն:
Ջենիֆերն ասել է.«Սոցիալական ցանցերն ախտ են, և ես աշխատում եմ պաշտպանել երեխաներիս այդ ախտից: Եվ խորհուրդ եմ տալիս այդպես վարվել բոլոր մայրերին»:
Սակայն այս անգամ Լոպեսը, որոշելով անակնկալ մատուցել իր փոքրիկներին, հրապարակել է դրանք:
«Գիտեմ՝ այսօր դառնում եք 12 տարեկան, բայց միշտ կլինեք իմ փոքրիկները: Շնորհավոր ձեր ծննդյան օրը, իմ փոքրիկ կոկոսիկներ»,- գրել է Ջենիֆեր Լոպեսը՝ իր հրաշքներին անվանելով «Փոքրիկ կոկոսիկներ»:
Ավելացնենք նաև, որ գեղեցիկ երկվորյակները Լոպեսի և սիրված երգիչ Մարկ Էնթոնիի ամուսնության ծնունդն են: