Աշխարհի նախկին առաջին ռակետ 32-ամյա թենիսիստուհի Մարիա Շարապովան հայտարարել է մարզական կարիեարան ավարտելու մասին։ Նա պատմել է դա «Vogue» և «Vanity Fair» ամսագրերում էսսեյի միջոցով։
«Ինչպե՞ս եք հետևում թողնում միակ կյանքը, որը գիտեք։ Ինչպե՞ս եք ընդմիշտ լքում կորտը, որտեղ մարզվել եք մանկուց։ Ինչպե՞ս եք թողնում խաղը, որը սիրում եք, որը ձեզ արցունքների և ուրախության գետեր է բերել, սպորտը, որտեղ գտել եք ձեր ընտանիքին և երկրպագուներին, որոնք աջակցում են ձեզ ավելի քան 28 տարի։ Ես նորեկ եմ այս ամենում, այդ պատճառով ներեք ինձ։ Թենի՛ս, ես հրաժեշտ եմ տալիս քեզ»։
Ռուս մարզուհին հաղթել է WTA-ի 39 մրցաշարերում, նա Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
Ինչով է մտադիր զբաղվել Շարապովան, դեռևս հայտնի չէ։ Աստղն իր ապրանքանիշն ունի՝ Sugarpova, որն անցած տարի 6 միլիոնի եկամուտ է բերել մարզուհուն։ Լուրեր են շրջանառվում նաև, որ շուտով Մարիան կամուսնանա ընտրյալի՝ Ալեքսանդր Գիլքսի հետ։