Երգչուհի Նունե Եսայանը երկրպագուների դատին է հանձնել իր նոր՝ «Մամ Պապ» հուզիչ երգը: Նա թողարկել է հերթական տեսահոլովակը, որն արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից: Տեսահոլովակում հենց ինքն է նկարահանվել: Երաժշտության և խոսքերի հեղինակը Մանոն է։
Տեսահոլովակի պրեմիերան կայացել է այսօր՝ փետրվարի 26-ին, և մեկ օրվա ընթացքում հազարավոր դիտումներ հավաքել:
Անչափ հուզիչ է և՛ երգչուհու կատարելաոճը, և՛ ընտրված երաժշտությունը, և՛ երգի այսաստիճան անկեղծ շարադրանքը: Շատ գեղեցիկ է ներկայացված Նունեի ունեցած մեծ սերն ու անսահման հարգանքը ծնողների հանդեպ:
«Ձեր տված սիրո դեմ ինչքան էլ որ սիրեմ, քիչ է քիչ: Ձեր մեծության դեմ ես աշխարհն ինչ է ինչ: Երկուսիդ էլ խենթի պես եմ սիրում: Մա՛մ ջան, պա՛պ ջան, իմ սյուն ու իմ տուն… Ինչ ել անեմ քիչ է քիչ է ձեզ…»,- երգում է ոչ պակաս հուզված Նունեն։
Անչապ հուզիչ է այնպես չէ՞: Նունեն բոլորի սրտերում արթնացնում է սերը։ Սիրեք և պահպանեք ձեր ծնողներին։