«Անջիգյար»․ Սևակ Ամրոյանի սիրառատ պրեմիերան․ բաց չթողնեք

Համացանցում հասանելի է նոր սիրառատ կատարում, որն այս քիչ ժամանակահատվածում հասցրել է երկրպագուների կողմից արժանանալ մեծ գնահատանքի և ունենալ սպասվածից էլ ավելի մեծ արձագանք: Երգի հեղինակն է Գուսան Աշոտը, իսկ այս հիասքանչ կատարումը մեր դատին է հանձնել բոլորի կողմից սիրված և ճանաչված, ամենահրապուրիչ, ամենաժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը, որն իր ձայնային խաղիկներով անգամ կհալեցնի հազարավոր սառցե սրտեր։

Երգը ինքնին աշխարհում երկու ամենաանկոտրում և անմոռանալի զգացողությունների՝ սիրո և կարոտի հանգուցալուծման պատկեր է կարծես: Սևակն ասում է․ «Հերիք է թողնես մենության գրկում՝ տխուր ու տրտում»։

Եվ վերջում նշում․ «Անջիգյար, անջիգյար (ինչպես և մակագրել է կատարումը) արի տեսնեմ սիրահարված եմ: Խոցված սիրտս տար, կարոտս առնեմ, քեզնով տարված եմ, քեզնով տարված եմ…»: Տեսահոլովակում նկարահանվել է հենց ինքը՝ Սևակը: Նրա ներկայությունը տեսահոլովակն ավելի հետաքրքիր է դարձրել:

Նկարահանված է Հանրապետության հրապարակում նաև մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Կասկադում, որտեղից երևում է երևանյան հմայիչ գեղեցկությունը, ինչն էլ ավելի սքանչացելի է դարձնում հեզանվագ կատարումը: Դատելով բուռն արձագանքներից՝ կարելի է ասել, որ այս կատարումը սպասված էր և ստացված։

Рейтинг
( 2 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: