Այսօր Պատկանյանների հրաշք ընտանիքի ներկայացուիցչ Գաբրիել Պատկանյանի ծննդյան օրն է։
Հայագիտության մեծագույն ներկայացուցիչը ծնվել է 1802-ի փետրվարի 26-ին՝ Թիֆլիսում։ Նա մեծանուն Սերովբե Պատկանյանի որդին է։ Իր եղբայրը Միքայել Պատկանյանն է, իսկ որդին՝ մեծանուն Ռափայել Պատկանյանը։
Թիֆլիսյան գողտրիկ անկյունում ծնվելուց հետո նրանց ընտանիքը 1805-ին տեղափոխվել է ռուսաստանյան Աստրախան, որտեղ նա ուսանել է հոր հիմնադրած Աղաբաբյան դպրոցում, ապա՝ հոգևոր սեմինարիայում։ Տիրապետելով անգլերենին, գերմաներենին ու ռուսերենին՝ նա մեծագույն ժառանգություն է թողել սերունդների համար, որն անգնահատելի է ժամանակակից հայագիտակների համար։
1827-ին նա Աստրախանի հոգևոր կոնսիստորիայի ատենադպրի և հոգևոր դպրոցի ուսուցչի նշանակում է ստացել՝ ձեռնադրվելով քահանա։
Թողնելով հարուստ գրական ժառանգություն՝ նա նաև թարգմանչական գործունեությամբ է զբաղվել՝ հայ սերնդին մեծն Ուիլյամ Շեքսպիրի հետ ծանոթանալու հնարավորություն տալով։ Իրապես անգնահատելի է նման ներդրումը հայերի համար։
Մահացել է Սանկտ Պետերբուրգում՝ 1889-ի ապրիլի 13-ին։