Գերմանիայում յուրաքանչյուր 4 տարին մեկ տեղի է ունենում խոհարարական համաշխարհային օլիմպիադա, որտեղ իրենց խոհարարական վարպեությունը ցույց տալիս և միմյանց հետ մրցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ: Օլիմպիադան ընթացել է Շտուտգարդում:
Այս տարի օլիմպիադային իրենց մասնակցությունն են բերել նաև հայ խոհարարները: Նրանք ներկաներին զարմացրել են տարբեր տեսակի գեղեցիկ, հետաքրքիր լուծումներով դեկորատիվ նմուշներով:
Հայ խոհարարներից օլիմպիադայում հատկապես աչքի է ընկել Կարինե Շահինյանը, ով էլ ի վերջո հաղթող է ճանաչվել հիսունինը ազգերի ներկայացուցիչների մեջ: Նրա ձևավորած ծաղկային կոմպոզիցիան անտարբեր չի թողել ոչ ոքի:
Կոմպազիցիայի հիմնական բաղադրությունը եղել են մաստիկան, մարցեպանը, աղի խմորը, պաստիլաժը:
Այս հաղթանակը մեկն է հայ տաղանդի դրսևորումներից. այն եկել է լրացնելու ազգային հաջողությունների շարքերը՝ ուրախացնելով ու հպարտության առիթ տալով աղգակիցներին: Այն ևս մի ցայտուն ապացույց է այն բանի, որ մեր ազգային տաղանդը փայլում է բոլոր ոլորտներում: