Հայտնի երգիչ Դիմա Բիլանը չեղյալ է հայտարարել իր համերգը՝ առողջության վատթարացման պատճառով։ Երգիչը երկրպագուներին հայտնել է, որ Կիրով կվերադառնա մարտին։ Մոտակա երեք օրը Բիլանը կվերականգնի առողջությունը՝ երեկ Իժևսկում կայացած համերգից հետո։ Համերգից հետո նա խոստովանել է՝ վերջին մի քանի օրերի ընթացքում հազիվ է դիմանում ցավին, բայց բեմ էր դուրս գալիս։
«Չէի ուզում հիասթափեցնել ձեզ և իմ թիմին։ Երեկ հասկացա, որ իրավիճակը վատանում է ու առանց բժիշկների չեմ կարող։ Առջևում շատ ծանր գրաֆիկ ունեմ ու ինձ մի քանի օր է պետք՝ առողջությանս ուշադրություն դարձնելու համար։
Նշենք՝ Կիրովում կայանալիք համերգը տեղափոխվել է մարտի 23-ին։ Բիլանը խոստացել է անակնկալ մատուցել այդ օրը։
Հիշեցնենք՝ Դիման երկար ժամանակ է տառապում է մեջքի և ոտքերի ցավերից։ Վերջին տարին նրա համար բարդ է ստացվել․ նա վերականգնվել է վերջին կոտրվածքից հետո։