Այն մասին, որ ամեն օր պետք է բանջարեղեն ուտել, բժիշկներն անվերջ պնդում են։ Բայց ֆրիի համից քչերը կհրաժարվեն, բայց և ֆաստ ֆուդն օգտակար չէ և վատ է անդրադառնում կազմվածքի վրա։ Այդ պատճառով կարելի է օգտակար ֆրի պատրաստել։ Գազարից ֆրին շատ համեղ է ու օգտակար։
Անհրաժեշտ է
Թարմ գազար՝ 2-3 հատ
Դեղին պանիր՝ 100 գ
Սխտորափոշի՝ ըստ ճաշակի
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակիի
Բուսայուղ՝ 1 ճ/գ
Մաղադանոոս՝ թարմ կամ չոր
Սոուս
Յոգուրտ՝ 2 ճ/գ
Լիմոնի հյութ՝ 1 ճ/գ
Աղ, սխտորափոշի, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լավ մաքրել ու լվանալ գազարը, շերտատել։ Դնել ամանի մեջ, ներմուծել բուսայուղ, աղ, քերաած պանիր, աղ, պղպեղ, սխտտորի փոշի, մաղադանոս։
Լավ խառնել մատներով և տեղափոխել ջեռոցը՝ 200աստիճանի ներքո 15-20 րոպեով։ Սոուսի համար յոգուրտը և համե մունքները խառնել՝ հարելով։ Մատուցել գազարը՝ սոուսի հետ։