Այսօր մեծագույն հրամանատար Անդրանիկ Թորոսի Օզանյանի՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։ Մեծանուն հայը ծնվել է 1865-ի փետրվարի 25-ին՝ թուրքական Գիրեսունիում՝ Շափին Գարահիսարում։ Ապագա զորավարի նախնիները ծնունդով Օզան գյուղից են եղել, այդ պատճառով նրանք Օզանյան են անվանվել։
Մեկ տարեկանում Անդրանիկը կորցրել է մորը՝ մնալով քրոջ՝ Նազելիի խնամքի ներքո։ Տղան հաճախել է Մուշեղյան դպրոց, իսկ հետո հոր խանութում։ Ամուսնացել է 17 տարեկանում, բայց կորցրել է կնոջը՝ ծննդաբերության ընթացքում, ապա նորածին որդուն։ Երկրորդ անգամ Անդրանիկն ամուսնացավ երկար տարիներ անց՝ 1921-ին՝ Նվարդ Քյուրքչյանի հետ՝ Փարիզում։ Նա այդպես էլ երեխաներ չունեցավ։
Իր հերոսական ուղին Անդրանիկն սկսեց դեռևս հայրենիքում, որտեղ ծեծեց հայերին ահաբեկող թուրք ժանդարմին, բանտարկվեց, ապա փախչեց Կոստանդնուպոլսում, որտեղից էլ Կովկաս՝ հայ ազատագրական ջոկատներին զենք հասցնելու։ Հետագայում նա թուրքերի դեմ պայքարող խմբերի ղեկավարն է դառնում՝ մեծ մասնակցություն ունենալով Բալկանյան պատերազմին։
Զորավարը մահացել է 1927ի օգոստոսի 31ին՝ ամերիկյան Չիքո քաղաքի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից։ Նա հուղարկավորվել է Ֆրեզնոյի «Արարատ» գերեզ մանոցում, 1928ի հունվարին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ՝ ՊերԼաշեզ գերեզմանոց, իսկ 2000-ին՝ երևանյան Եռաբլուր պանթեոն։