Մամիկոն Ղարիբյանը ֆանտաստիկ հաղթանակ տոնեց

Նորվեգիայում վերջնագիծը հատեց հեղինակավոր «Կրագերո Ռեզորթ» միջազգային շախմատային մրցաշարը, որին փայլեց մեր հայորդի Մամիկոն Ղարիբյանը։ 94մասնակից շախմատիստների թվում, որոնցից 9գրոսմայստեր էին, Մամիկոնը կարողացավ հաղթանակ տոնել։

16ամյա մեր պատանին առաջին վեց տուրերում հաղթեց մրցակիցներին, իսկ հետո երեք ոչ-ոքի խաղաց ու միանձնյա հաղթեց հզոր մրցաշարը, որտեղ դասակարգված առաջին շախմատիստն աշխարհի երկարամյա չեմպիոն Մագնուս Կարլսենի մարտավկան էր՝ Յոն Լյուդվիգ Համմերը։ Անգամ միայն այդպիսի փորձառու մասնակցին հաղթելը Մամիկոնի համար մեծ պատիվ է, իսկ մրցաշարը հաղթելը՝ անգնահատելի։

Այս հաջողությունն օգնեց Մամիկոնին լրացնել գրոսմայստերի նորմա և 28 կետով բարձրացնել անհատական վարկանիշը։ Ֆանտաստիկ արդյունք է պարզապես՝ հաշվի առնելով, որ սա Մամիկոնի երկրորդ հաղթանակն էր այստարի։ Մինչ այս Ղարիբյանը հաջող խաղացել է Հայաստանի շախմատի առաջնությունում։

Հուսանք ու հավատանք՝ սա Մամիկոնի վերջին հաղթա նակը չէ, և մեր հրաշամանուկ հայորդին երջանիկ հաղթական բերկրանք կպարգևի մեզ նաև այս տարվա մյուս մրցաշարերում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: