Հոլիվուդյան հայտնի դերասան Քըրք Դուգլասն իր ժառանգությունը չի թողել որդուն՝ դերասան Մայքլ Դուգլասին։ Նա իր 60 մլն դոլարը ժառանգել է բարեգործական կազմակերպություններին։
Հիշեցնենք՝ Քըրք Դուգլասը կյանքից հեռացել է փետրվարի 6-ին՝ 103 տարեկանում։ Բոթը համացանցի միջոցով հայտնել է իր 75-ամյա որդին՝ Մայքլը․ «Քըրքը լավ կյանք է ապրել, ապագա սերունդի համար մեծ կինոժառանգություն է թողել և պատմության մեջ կմտնի որպես հայտնի բարերար, որն աշխատում էր հանրությանն օգնելու և մոլորակում խաղաղության պահպանման համար»,- նշել է Դուգլաս-կրտսերը։
Այսօր հայտնի է դարձել, որ Քըրքը ժառանգել է իր ողջ ունեցվածքը ծախսել բարեգործական նպատակներով։ Ողջ գումարը կուղղվի Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին, Սինայի տաճարին և Սուրբ Լավրենտոսի համալսարանին։ Բարեգործական ընթացքը կղեկավարի Քըրքի և իր կնոջ՝ Էննի հիմնած հիմնադրամը։
Նշենք, որ Մայքլ Դուգլասի կարողությունը գնահատվում է 300 մլն դոլար, և ակնհայտ է՝ նա օգնության կարիք չուներ։