Հոլիվուդյան հայտնի դերասան Էլայջա Վուդը չունի ինստագրամյան էջ և սովոր է անձնական կյանքի մանրամասները թաքցնել հանրությունից։ Այդ պատճառով 39-ամյա դերասանի՝ հայր դառնալու մասին լուրն անակնկալ է եղել բոլորի համար։
Թեև երեխան մի քանի ամիս առաջ է ծնվել, հայտնի չէ ո՛չ նրա սեռը, ո՛չ անունը, սակայն հայտնի է՝ ով է երեխայի մայրը։ Էլայջան Մեթթե-Մարի Քոնգսվեդի հետ ծանոթացել է 2017-ին՝ «Այս աշխարհում ինձ տանը չեմ զգում» ֆիլմի նկարահանումների ընթացքում, որտեղ Վուդը գլխավոր դերն է մարմնավորել, իսկ Մեթթե-Մարին պրոդյուսերներից մեկն էր։
Շիկահեր գեղեցկուհու հետ դերասանի հարաբերություններն արագ են զարգացել, և 2019-ի ամռանն Էլայջան սիրելիին ամուսնության առաջարկություն է արել, որը Մեթթե-Մարին ընդունել է։
Էլայջան ընտրյալի մատը զարդարել է շքեղ նշանադրության մատանիով, իսկ ավելի ուշ Մեթթե-Մարին նրան երեխա է պարգևել։