Այսօր Քարդաշյանների աստղային ընտանիքի հայր Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 76տարեկան։ Մեծ օրվա կապակ ցությամբ նրա երեխաները՝ Քորթնին, Քիմը, Քլոեն և Ռոբը, գրառումներ են կատարել։
Քիմը հոր հետ լուսանկար է տեղադրել և գրել է, որ անսահման կարոտում է հորը՝ հույս հայտնելով, որ ուր էլ լինի, կտեսնի այս ամենը։
Քորթնին հոր հետ լուսանկար է տեղադրել, որտեղ պատկերված էր նա և Քիմը՝ փոքր տարիքում՝ հորը համբուրելիս։ Նա ուղղակի շնորհավորել է հայրիկի ծննդյանօրը։
Քլոեն սթորիների բաժնում բազում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Շնորհավոր, առնական տղամարդ, իմ հայրիկ»։
Ռոբը թվիթերյան էջում է լուսանկար տեղադրել՝ շնորհավորելով հոր ծնունդը և երկու կապույտ սրտիկ հրապարակելով։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է 1944ի փետրվարի 22ին։ Որպես փաստաբան՝ հայտնի է դարձել ամերիկյան ֆուտբոլիստ ՕՋեյ Սիմփսոնի գործը հաղթական ավարտի բերելով։ Մահացել է 2003ին՝ 59տարեկանում։