Մոնիկա Բելուչչին իր նոր ֆոտոշարքով ապացուցում է, որ իր նմանը չկա

Մոնիկա Բելուչչիին հիրավի կարելի է համարել ոճի իկոնա և կանացիության խորհրդանիշ։ Իտալացի գեղեցկուհու ինստագրամյան էջին, օրինակ, մոտ երեք միլիոն մարդ է հետևում, ու դա իզուր չէ։

Մի քանի տասնամյակ շարունակ դերասանուհին իր յուրովի ոճն է ստեղծել, որը սիրվել է շատերի կողմից։

Մոնիկայի առաջին մոդելային լուսանկարներն ի հայտ են եկել դեռևս 1977-ին։ Անցել է ավելի քան 40 տարի, բայց իտալուհու դերը նորաձևության աշխարհում չի նվազել։

Վերջերս լույս է տեսել «L’Officiel Italia» ամսագիրը, որի շապիկը զարդարել է Բելուչչին։ «L’Officiel»-ը ներկայումս գործող ամենահին ֆրանսիական պարբերականն է։

Նկարահանումներին Մոնիկան կրում էր LANVIN-ի հագուստը՝ կարճ զգեստ-պիջակը՝ լայն թևերով և մեծ կոճակներով։ Անձրևային Փարիզի ֆոնին Մոնիկան այդ զգեստով առավել հմայիչ տեսք ունի։

Շարքը լուսանկարել է Պատրիկ Վան Մալդերը, ում հետ Մոնիկան երկար տարիներ համագործակցում է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: