Ծնվել է 56-ամյա Տարանտինոյի առաջնեկը

Հայտնի ռեժիսոր ու դերասան Քվենթին Տարանտինոն առաջին անգամ հայր է դարձել։ 56-ամյա Քվենթինի կինը՝ 36-ամյա Դանիելա Փիկը, սիրելիին որդի է պարգևել։ Տղան ծնվել է Իսրայելի էլիտար հիվանդանոցներից մեկում։ Մայրն ու երեխան իրենց լավ են զգում։

Երկար ժամանակ Տարանտինոն համարվում էր Հոլիվուդի ամենանախանձելի փեսացուն, սակայն նա չէր ցանկանում ամուսնանալ անգամ կյանքի սիրու հետ՝ ձգձգելով 10 տարի։ Թեև վերջերս խոստովանել է՝ շատ երջանիկ է կնոջ հետ։ Նա Դանիելայի հետ ծանոթացել է 2009 թվականին՝ Թել Ավիվ այցի շրջանակներում։

Դանիելան իսրայելցի հայտնի կոմպոզիտոր Ցվիկի Փիկի դուստրն է։ Հավաքույթի ընթացքում Տարանտինոն այնքան տպավորված էր Դանիելայի գեղեցկությամբ, որ արդեն մի քանի շաբաթ անց նրա հետ ներկայացավ կարմիր գորգին՝ Լոս Անջելեսում։

Դրանից հետո զույգը բազում անգամ բաժանվել և վերամիավորվել է, 2018ին սիրահարները հասկացել են՝ առանց միմյանց չեն կարող, և ամուսնացել են։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: