Պատրաստեք այս ընթրիքը հաշված րոպեների ընթացքում

Ընթրիքը, ինչպես հայտնի է, պիտի լինի օգտակար, համեղ և սննդարար։ Բայց երբեմն ժամանակը սուղ է և պետք է արագ որևէ բան պատրաստվել ու կազմակերպել խոհարարական աշխատանքը։ Ներկայացնում ենք արագ ու համեղ ընթրիք, որը պատրաստվումէ հաշված րոպեների ընթացքում։ Մտնում եք խոհանոց ու մի քանի րոպեից սեղան դնում։

Անհրաժեշտ է

Հավի ֆիլե՝ 300 գ

Սոխ՝ 2հատ

Լոլիկ՝ 3հատ

Կանաչ լոբի՝ 150 գ

Սև պղպեղ՝ 1 թ/գ

Չորացրած կանաչի՝ 1 թ/գ

Աղ՝ 2 թ/գ

Պապրիկա՝ 1 թ/գ

Սխտոր՝ 3 պճեղ

Տոմատի մածուկ՝ 50 մլ

Պատրաստման եղնաակը

Թավայի մեջ լցնել բուսայուղ, վրան ոչ մեծ կտորներով տապակել հավի ֆիլեն, ապա շարունակել՝ շոգեխաշելով։ Ներմուծել օղակներով կտրատած սոխը, ապա հերթով մնացած բաղադրիչները՝ շերտատած։

Շոգեխաշել ամենը 8-10 րոպե։ Բանջարեղենի համն էլ ավելի հյութեղ է լինում՝ շնորհիվ համեմունքների։ Համեմունքային բույրն ուտեստը յուրահատուկ է դարձնում, իսկ դուք խնայում եք ձեր ժամանակը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: