Գագիկ Սուրենյանը հայտնել է փետրվարին սպասվող եղանակի մասին

ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ ինչպիսի փետրվար է սպասվում։ Հիանալի նորություն՝ մրսկանների համար․ տաք փետրվար է լինելու։ Սուրենյանի խոսքով՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը ողջ երկրի տարածքում բարձր կլինի նորմայից 3ից 4աստիճանով, բայց տեղումները նորմայի մեջ են լինելու։

Հետաքրքիր է, ինչ խոսք։ Սուրենյանն էլ է նշում, որ փետրվարը մարտ կհիշեցնի, ինչպես ասում են գիժ մարտ։ Նշանաում է տաք եղանակները կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև նվազումներով և տեղումներով՝ ձյան տեսքով։

Հիանալի է՝ գարունը շուտ է գալիս, այն էլ տաք եղանակով ու ջերմ արեգակով։ Թեպետ երբեմն էլ ցուրտ է լինելու՝ հիշեցնելու համար՝ դեռ ձմեռ է ու մի քանի օր կա մինչ գարունն իրապես մտնի իր իրավունքների մեջ։

Հետաքրքիր եղանակային տատանումներով ամիս է սպասվում, որը երևի թե կհավանեն բոլորը․ և՛ տաք եղանակի սիրահարները, և՛ ցուրտ ձմեռային շնչի երկրպագուները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: