Կիրակի օրը Լոնդոնում տեղի է ունեցել BAFTA-ի մրցանակաբաշխությունը, որը բաց է թողել 56-ամյա դերասան Բրեդ Փիթը։ Նա հաղթել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Մեկ անգամ․․․ Հոլիվուդում» ֆիլմի համար։ Մրցանակը դերասանի փոխարեն ստացել է ֆիլմում իր գործընկերուհի Մարգո Ռոբին՝ կարդալով Փիթի կողմից պատրաստված խոսքը։
Հայտնի է դարձել՝ ինչու է Փիթը վերջին րոպեին հրաժարվել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը։ Նշվում է՝ պատճառներն ընտանեկան են եղել։ Փիթն ԱՄՆ-ում է մնացել՝ ավագ որդու՝ Մեդոքսի հետ խոսելու ու հարաբերությունները շտկելու համար։
«Մեդոքսը Բրեդին խոսելու հնարավորություն է տվել, և նա ամեն ինչ թողել է մի կողմ։ Հայր լինելն իր համար կյանքում ամենակարևորն է։ Նա ամեն ինչ կանի՝ որդու հետ հարաբերությունները շտկելու համար»,- նշում է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Նշենք՝ 18-ամյա Մեդոքսը հիմա սովորում է համալսարանում՝ Հարավային Կորեայում։ Նա մի քանի օրով տու է վերադարձել և Փիթը, իմանալով այդ մասին, չեղարկել է Մեծ Բրիտանիա այցը և հաշտության եզրեր փնտրել որդու հետ։