Շախմատի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է փետրվարի միջազգային վարկանշային աղյուսակները, որտեղ կան նաև հայ խելքի վարպետներ։ Մերոնցից լավագույնը Լևոն Արոնյանն է, որը կրկին 6-դր տեղում է, ինչպես և անցած ամիս։ Հարյուր առաջատարների մեջ էլի հայեր կան։
Մյուս խելքի դյուցազունը՝ Գաբրիել Սարգսյանը՝ 44րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 77րդը։ Հզորների հարյուրյակում առաջին անգամ հայտնվել է վերջերս հիասքանչ հանդես եկող Կարեն Գրիգորյանը։ Նա 2654 վարկանշով 91րդ տեղում է։
Կանայք նույնպես հետ չեն մնում տղամարդկանցից։ Նրանցից լավագույնն են Էլինա Դանիելյանը՝ 63րդ տեղում ընթացող և Լիլիթ Մկրտչյանը՝ 64րդ տեղում ընթացող։ Հետաքրքիրն այն է, որ մեր երկու լավագույն շախմատիստուհիները 2399 միավոր էին վաստակել։
Լավագույնների մեջ է մաև Աննա Սարգսյանը, որն 88րդն է։ Մեր գեղեցկուհին նաև մինչև 20 տարեկան աղջիկների մեջ 12րդ հորիզոնականը։ Երիտասարդ տղաների պայքարում Հայկ Մարտիրոսյանն 9րդն է, Շանթ Սարգսյանը՝ 14րդը, իսկ Արամ Հակոբյանը՝ 18րդը։ Պատանիները նույնպես չեն զիջում մեծերին։ Լավագույն հարյուրյակում է Արթուր Դավթյանը, որն զբաղեցնում է 91րդ տեղը։