Հրաշք․ կորոնավիրուսով հիվանդ կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել

Չինաստանի Հարբին քաղաքի հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել։ Հիվանդը, որի անունը չինշվում, հղիության 38րդ շաբաթին էր։ Հունվարի 30ին բժիշկները որոշում են կայացրել կեսարյան հատում անել, քանզի կնոջ վիճակը վատանում էր։ Նորածին աղջնակի քաշը 3,05կգ է։ Բժիշկները երեխայի վիճակն Ափգարի սանդղակով 10ից 10է գնահատել։

Ծննդաբերությանը մասնակից բժիշկները հատուկ ստուգում էին անցել կորոնավիրուսի առկայության վերաբերյալ։ Նորածին աղջկանից 2անգամ 2019-nCoV-ի անալիզ է վերցվել՝ հունվարի 31ին և փետրվարի 2ին։ 2թեստն էլ բացասական արդյունք է տվել։

Մայրը և դստրկը բժիշկների հսկողության ներքո են՝ առանձին պալատներում։ Բժիշկներն ասումեն՝ կինն առողջանում է՝ կամաց-կամաց։ Թեև վարակն արդեն ապացուցված է, որ փոխանցվում է մարդուց մարդուն, բարեբախտաբար երեխան առողջ է ծնվել, կինն էլ հիմա առողջանում է ու կկարողանա միավորվել ընտանիքի հետ։

Արցունքախառն ու հուզիչ է այս նորությունը, հիրավի։ Այս օրերին եզակի լավ լուրերից է Չինաստանից։ Սպասենք նորանոր նմանատիպ պայծառ լուրերի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: