Դավիթ Պառավյանը հաղթեց բոլորին

Հրաշք հայորդի Դավիթ Պառավյանը հերթական հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում։ Նա հաղթող է դարել «Ջիբրալթար Մասթեսր» գերհզոր միջազգային շախմատային մրցաշարում՝ կարողանալով հաղթել 55երկրի 250շախմատիստի, որոնց մեջ 85գրոսմայստեր կար։

Մասնակիցների մեջ այնպիսի թոփ շախմատիստներ էին, որ Պառավյանի հաջողությունն անգնահատելի է դառնում, խոսքը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիիե Լագրավի, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի, աշխարհի չեմպիոնական կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներ Վան Հաոյի, Կիրիլ Ալեքսեենկոյի, աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովի մասին է։

Մրցաշարում կայացած 10տուրից հետո 7շախմատիստ 7,5-ական միավոր վաստակեց՝ կիսելով 1-7րդ հորիզոնականները։ Ըստ կանոնադրության նշանակվեց թայ-բրեյք, որին մասնակցեցին լրացուցիչ ցուցանիշներով 1-4րդ տեղերն զբաղեցրսծ շախմատիստները։ Նրանց թվում էր Ռուսաստանը ներկայացնող հայորդի Դավիթ Պառավյանը։

Նախ Դավիթը հաղթեց Անդրելյ Եսիպենկոյին՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ առաջ անցավ հավակ նորդների մրցաշարիմասնակից, չին Վան Հաոյից։ Բաղձալի գավաթը Դավիթն ստացավ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչի ձեռքից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: