Կարեն Գրիգորյանը հաղթեց բոլորին

Հերթական անգամ հիանալի է հանդես եկել մեր շախմատիստ Կարեն Գրիգորյանը։ Նա լավագույնն է դարձել Պորտուգալիայի բաց առաջնությունում։ Այդ հիանալի միջազգային մրցաշարին մասնակցել է 33 երկրի 216 շախմատիստ, որոնց մեջ 14 գրոսմայստեր։ Մասնակիցների մեջ է եղել 2014-ում Եվրոպայի չեմպիոն հռչակված Ալեքսանդր Մոտիլյովը, որը չեմպիոնական բերկրալի տիտղոսը նվաճել է Երևանում։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Ալեքսեևը, երրորդ տեղն էլ գրավեց Վենեսուելան ներկայացնող Էդուարդո Իտուրիզագան։

Հայաստանը ստուգատեսին ներկայացնող Կարեն Գրիգորյանը քարը քարի վրա չթողեց Մոտիլյովից ու մյուսներից։ Նա վեց անգամ հաղթեց, երեք անգամ էլ ոչ-ոքի խաղաց ու վաստակեց 7,5 միավոր՝ դառնալով մրցաշարի միանձնյա հաղթող։

Հաղթողից կես միավոր հետ մնաց մեր հայրենակիցը, որը Ֆրանսիան էր ներկայացնում՝ Տիգրան Ղարամյանը։ Եվս յոթ շախմատիստ նույնպես կես միավորով հետ են մնացել Կարենից։ Գրիգորյանը հինգ կետով էլ բարելավեց անհատական վարկանիշը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: