Խաչատուրյան քույրերի գործով նոր որոշում է ընդունվել

Ռուսաստանյան գլխավոր դատախազությունը պարտադրել է քննությանը վերաձևակերպել Խաչատուրյան քույրերի կողմից հորը կյանքից զրկելու գործը որպես ինքնապաշտպանություն և հավելյան քննություն անցկացնել, հայտնել է նրանց դատապաշտպան Ալեքսեյ Լիպցերը։

Նրա խոսքով՝ գործն անհրաժեշտէր վերաձևակերպել, քանզի քույրերը նման քայլի ենդիմել ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։ Ավելի վաղ քննաչական կոմիտեն հայտարարել էր քննության ավարտի մասին՝ պահանջելով մեղադրել նրանց, սակայն գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել դա։ Քույրերին նաև ազատելեն էլեկտրոնային թևնոցներից։

Նշենք՝ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2018-ի հուլիսին։ Քննությունը պնդում էր՝ երեք քույրերը կյանքից զրկել են հորը՝ գործարար Միխային Խաչատուրյանին, իրենց մոսկովյան բնակարանում։ Պաշտպանները հայտնել են՝ ապացուցվել է, որ քույրերն ապրելեն բազմամյա հոգեբանական և իրենց կամքին հակառակ սեռա կան գործողությունների մթնոլորտում։

Պաշտպանությունը պնդում է՝ աղջիկների արարքն ինքնապաշտպանություն է եղել։ Հիմա պաշտպա նական կողմն ակնկալում է, որ աղջիկներին ազատ կարձակեն՝ թույլ տալով նորմալ կյանք սկսել։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: