Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանում ծագած կորոնավիրուսն արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ միջազգային նշանակության։ Այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ Տեդրոս Գեբրեյեսուսը։
Տեղեկությունների համաձայն՝ ողջ աշխարհում արդեն կա 7834 հիվանդ, որոնցից 7736-ը գրանցվել է Չինաստանում, իսկ 98-ը՝ աշխարհի 18 երկրում։ Ահասարսուռ է նաև այն, որ գրանցվել է մարդուց մարդուն փոխանցելու 8 դեպք։ Ծանր վիճակում է հիմա 1370 մարդ, իսկ 170-ն արդեն մահացել են։ Բացի այդ, ևս 12167 հոգի կասկածվում է հիվանդ լինելու մեջ։
Հիվանդության տարածման մակարդակը Չինաստանում շատ բարձր է, այդ պատճառով կազմակերպությունը կոչ է անում հիվանդությանը ժամանակավոր անվանում շնորհել «սուր վարակիչ հիվանդություն -2019-nCoV», իակ վիրուսն անվանել 2019-nCoV։
Բացի այդ, կազմակերպության ղեկավարը նշել է՝փորձագետները հավատում են, որ կկարողանան հաղթել վիրուսը։ Բարեբախտաբար, հայերի մեջ ու Չինաստանից նոր եկած հայերի, ինչպես նաև Հայաստանում ապրողների մեջ վարակավածներ չկան: