Կապշեք՝ տեսնելով Մոնիկա Բելուչչիի դստեր գեղեցկությունը

55-ամյա գեղեցկուհի Մոնիկա Բելուչչիի և 53-ամյա Վենսան Կասելի դուստրը՝ 15-ամյա Դեվան, արդեն առաջին տարին չէ, ինչ համագործակցում է «Dolce & Gabbana» բրենդի հետ, որի մուսան իր մայրիկն է։ Դեվան հաճախ է մասնակցում բրենդի ցուցադրություններին, իսկ օրերս գեղեցկուհին դարձել է գարնանը վաճառքի մեջ մտնող «Dolce Shine» կանացի բույրի նոր դեմքը։

Համացանցում է հայտնվել 15-ամյա Դեվայի լուսանկարները՝ ֆոտոսեսիայից։ Նա ներկայացել է սպիտակ ժանյակապատ զգեստով՝ ձեռքին վառ ծաղկեփնջով։

Գովազդային արշավը նկարահանվել է իտալական Ամալֆայի ափին։ Բույրն ստեղծել է պարֆյումեր Մարի Սալամանը։

Այն կազմված է սերկևիլի, գրեյպֆրուտի և մանգոյի մրգային նոտաներից՝ նարնջի ծաղկի ու հասմիկի հիմքով։

«Dolce & Gabbana» բրենդը սիրում է համագործակցել հայտնիների երեխաների հետ։

Արդեն իսկ նկարահանվել են Չարլի Չապլինի 23-ամյա թոռը՝ Քևին Չապլինը, Պամելա Անդերսոնի որդիները՝ Բրենդոն Թոմաս Լին և Դիլան Ջագեր Լին, անգամ Ուինսթոն Չերչիլի և արքայադուստր Դիանայի բարեկամը՝ Ջորջ Սփենսեր-Չերչիլը և այլ աստղերի երեխաներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!