Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում

ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել։ Նրա խոսքով մեր երկիր է գալիս միջերկրածովյան ցիկլոն, որի պատճառով այսօր երեկոյան հանրապետության կենտրոնական ու հյուսիսային մասերում տեղումներ կլինեն։

Լեռներում ու նախալեռներում ձյուն կգա, իսկ հովիտներում՝ ձնախառն անձրև։ Որոշ մասերում նաև քամու պոռթկումներ՝ 15-20 մ/վ արագությամբ, որոնք լեռնային հատվածում բքի կվերածվեն։ Պետք է զգույշ լինել՝ բքի տակ չմնալու ու մրրիկից չտուժելու համար։

Երևանում երեկոյան անձրև կսկսվի, գիշերն այն ձյուն կդառնա ու կգա մինչև վաղը կեսօր։ Բայց տեղումներ սիրողների համար վատ լուր․ վաղը երեկոյան երկրի բոլոր հատվածներում տեղումները կդադարեն։

Իսկ սա նշանակում է՝ գարունը մոտ է։ Թեպետ ձյուն կգա, բայց այն ուժեղ ու մնայուն չի լինի ու, հավանաբար, շուտ կհալչի, եթե անգամ գետնին նստի, ինչը, ձյան առկայության պարագայում, հավանական չէ։

Рейтинг
( 5 оценок, среднее 4.2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: