Սիարան հայտարարել է հղիության մասին

Հայտնի երգչուհի Սիարան հղի է։ Այս մասին նա հայտարարել է ինստագրամյան իր էջում։ 34-ամյա Սիարան և ամուսինը՝ Ռասել Ուիլսոնը երկու տարեկան դուստր ունեն՝ Սիեննան։ Սիարան նաև հինգ տարեկան որդի ունի՝ Ֆյուչերին, ռեփեր Նեյվեյդիուս Դեման Ուիլբերնից։

Երրորդ հղիության մասին Սիարան հայտարարել է Թերքս և Քայքոս կղզիների ժայռի վրա արված լուսանկարով, որը մակագրել է համար 3։ Հավանաբար, երգչուհին հղիության վեցերորդ ամսին է։ Մինչ այս նա հայտարարել է, որ ամուսինը մեծ ընտանիք է ուզում և ութ երեխա։

«Եթե Ռասելին հարցնեք, նա կասի, որ ութ երեխա է ուզում։ Ամուսնուս շնորհիվ ես ավելի լավն եմ դարձել։ Ակնհայտ է՝ ունեմ սեփական կարծիքս իմ մասին, բայց ամուսինս ինձ ավելի լավն է դարձնում։

Հենց դա էլ ամուսնության իմաստն է»,- նշել է Սիարան։ Նրան անչափ սազում է կլորիկացած փորիկը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: