Կրիշտիանու Ռոնալդուն առաջին մարդն է աշխարհում, որը․․․

Լեգենդար ֆուտբոլիստ, «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն յուրահատուկ ռեկորդ է սահմանել։ Նա դարձել է առաջին մարդն աշխարհում, ում ինստագրամյան հետևորդների քանակը հատել է 200միլիոնը։ Նրա մոտակա մրցակիցը երգչուհի Արիանա Գրանգեն է, որի հետևորդները 173միլիոն են, իսկ առաջատար եռյակը եզրափակում է դերասան Դուեյն Ջոնսը՝ 170միլիոն հետևորդով։

Նշենք՝ որ նա ռեկորդակիր է 2018-ի հոկտեմբերից, երբ առաջ է անցել դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսից, որն այժմ ընթանում է չորրորդ հորիզոնականում։ Ռոնալդուի հավերժ մրցակից «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ տեղը՝ 141միլիոն հետևորդով։

Ի դեպ, մարզիկների մեջ առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է։ Նա մեկ գրառման համար մոտ 975հազար դոլար է վաստակում։

Ընդհանուր վարկանիշում նրանից առաջ է ամերիկացի մոդել Քայլի Ջենները, որի մեկ գրառումը 1,27միլիոն դոլար արժե։ Երկրորդ տեղում է Արիանա Գրանդեն, որը մեկ գրառման համար վաստակում է 996հազար դոլար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: