Հայտնի երգիչ Արամեն, ամերիկահայ DJ Jilber-ի, հետ միասին նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Յար ունեմ, պարում եմ»։ Երաժշտության հեղինակն Արամեն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը, ռեժիսորը Սյումա Կոդաբաշյանն է, գործիքավորումը՝ Մուշեղ Մայիլյանի, միքսը՝ Հմայակ Ռոստոմյանի։
Հիասքանչ պարը բեմադրել է Վիկա Մարտիրոսյանը՝ «Ամարաս» պարի ստուդիայով։ Արամ Նիկոլյանն էլ ստեղծել է անկրկնելի ոճը։ Արամեի պրոդյուսերի խոսքով՝ համագործակցության առաջարկը եղել է դիջեյից շատ շուտվանից, ուղղակի սպասում էին հարմար երգի, որպեսզի համապատասխան լինի նաև Արամեին՝ ձևաչափի տեսանկյունից։ Հենց գրվել է «Յար ունեմ, պարում եմ»-ը, նրանց համագործակցությունը միանգամից ստացվել է
Հիանալի պարային ոճով ստեղծագործությունն իրոք պարացնում է ամեն հնչյունի ներքո։ Սյուժետային գծով ու Աննա Խանգելդյանի հիանալի դերասանական վարպետությամբ այստեսահոլովակը շատերի տոնական երգը կդառնա։ Հրաշք տեսահոլովակը նկարահանվելէ Դիլիջանում։
Պրեմիերայի օրն անմոռանալի է եղել, քանզի այն կայացել է Արամեի կարաոկեում՝ հետաքրքիր միջավայրում։