Այս տարվա հունվարից օրենքում փոփոխություն է կատարվել և ճանապարհային ոստիկանությունն այսուհետ առաջնորդվում է բալային համակարգով․ այսինքն ամեն խախտում իր բալն ունի։ Երթ բալերն սպառվում են, վարորդը զրվում է վարորդական իրավունքից՝ որոշ ժամանակահատվածով։
Եվ այսպես, հունվար ամսվա ընթացքում՝ 1ից 29ը, Հայաստանում 138վարորդ մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից՝ ոչսթափ վիճակում վարելու համար։ որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, 1 տարով զրկվել են վարորդական իրավունքից:
Օրենքը խախտածների արյան 1լիտրի մեջ 1գրամից ավելի մաքուր ալկոհոլ է պարունակել, իսկ 1լիտր արտաշնչած օդի մեջ՝ ավելի քան 0․5միլիգրամ։
Ապշեցուցիչ է՝ այս կարճ ժամանակահատվածում նման քանակությամբ դեպքեր են եղել։ Սա ևս մեկանգամ փաստում է որոշման արդարացի ու խելամիտ լինելը։ Պատկերացնելն անգամ զարհուրելի է՝ ինչպես են նրանք վտանգել իրենց, իրենց ուղևորների և երթևեկության մյուս մասնակիցների կյանքերը։