Այսպիսի ուտեստ երբևէ չեք փորձել։ Մարինացված վարունգը՝ ալիոլի սոուսի մեջ պարզապես անմահական է։ Բարդ է պատկերացնել, բայց իրապես տապակած վարունգը յուրահատուկ է ստացվում։
Անհրաժեշտ է
Մարինացված վարունգ՝ 3-4 հատ
Մածուն՝ 100 մլ
Ձու՝ 1 հատ
Ալյուր՝ 70 գ
Աղ՝ 1/3 թ/գ
Փխրեցուցիչ՝ 1/2 թ/գ
Իտալական խոտաբույսերով համեմունք՝ ըստ ճաշակի
Սոուս
Բուսայուղ՝ 150 մլ
Ձու՝ 1 հատ
Սխտոր՝ 3-4 պճեղ
Աղ՝ 1/3 թ/գ
Լիմոնի հյութ՝ 1 թ/գ
Կանաչեղեն ու պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Վարունգը կտրատել օղակներով և չորացնել թղթե սրբիչով։ Միավորել մածունը, փխրեցուցիչը, ալյուրն ու ձուն՝ աղ, բիբար ու իտալական համեմունք անելով։ Մեծ քանակությամբ բուսայուղը տաքաղնել, վարունգի օղակներն ընկղմել խմորի մեջ, տապակել բուսայուղի մեջ և հանել թղթե սրբիչների վրա։
Սոուսի համար բուսայուղը, սխտորը, ձուն, լիմոնի հյութն, աղն ու կանաչեղենը հարել բլենդերով։ Տապակած վարունգը մատուցել սոուսի հետ։