Սենսացիա․ Նուրսուլթան Նազարբաևի թոռը հայտարարել է, որ իր որդին է

Սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Ղազախստանի նախկին նախագահ 79-ամյա Նուրսուլթան Նազարբաևի 29-ամյա թոռը՝ Այսուլթանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Նուրսուլթան Նազարբաևը ոչ թե իր պապն է, այլ հայրն է․ «Մայրս պապուս վրա իշխանություն ուներ, որովհետև ես իր թոռը չեմ, այլ որդին եմ։

Լոնդոնում այս պահին բուժում անցնող տղան նշել է, որ 2019-ի օգոստոսից չի կարողացել համացանցի իր էջը մտնել, իսկ հիմա, մտնելով, տեսաուղերձ է հղել՝ թողնելով իր հեռախոսահամարը, որպեսզի լրագրողները կապվեն իր հետ։ Նա պատրաստակամություն է հայտնել պատասխանել բոլորի հարցերին։

Այսուլթանը նշել է՝ այդ հայտարարությունից հետո նա վախենում է իր կյանքի համար՝ հայտնելով, որ իր հետ կանեն նույնն ինչ արեցին իր հայր համարվող Ռախաթ Ալիևի հետ։ Վերջինիս զրկել էին կյանքից վիենական բանտում 2014 թվականին՝ հայտնելով, որ նա դա ինքնուրույն է արել։

Այսուլթանը նշել է՝ Նուրսուլթանի դուստրը՝ Դարիգան, իր կենսաբանական մայրը չէ։ Թե ով է իր կենսաբանական մայրը, նա չի հայտնել։

«HOLA News»-ի լրագրողները կարողացելեն կապ հաստատել Այսուլաթի հետ, և նատեսակապով կրկին հաստատել է իր հայտարարությունը՝ խոստանալով առաջիկայում նոր ապացույցներ ներկայացնել։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: