Ուսանողները Երևանում կարող են գրեթե անվճար ապրել․ նոր ծրագիր

Մի խումբ երիտասարդներ հիանալի ծրագիր են իրականացնում Երևանում՝ «Ուսանողի տուն»։ Այն նախատեսված կլինի մարզերից եկած ուսանողների համար՝ հնարավորություն տալով վերջիններիս սիմվոլիկ վարձով ապրել մայրաքաղաքում՝ մասնակից դառնալով հասարակական կյանքին։

Ծրագրի համահեղինակ Մհեր Մկրտչյանի խոսքով՝ Նոր Նորքում գտնվող «Ուսանողի տանը» կլինեն ննջարաններ, խոհանոցով, գրադարան, տեխնիկական միջոցներ։ Ընդհանուր առմամբ 50 ուսանող կկարողանան բնակվել ապրել 17 սենյակում։ Բացի կացությունից, կլինի նաև կազմակերպված ժամանց՝ կինոդիտումներով, արշավներով և այլն։

Նրա խոսքով՝ նրանք շահույթ չեն հետապնդում, այդ պատճառով էլ ֆինանսական խնդիրներ ունեն շինարարության հետ կապված։ Բայց ներդրողներ գրեթե չկան, քանզի շահույթ չկա։ Ներդրումներ անում են միայն գաղափարի համար։

Երևանում ապրելու ընթացքում ուսանողները մասնագիտական հանրույթի մասնիկը կդառնան, անգամ կարող են աշխատանք գտնել, իսկ մարզեր վերադառնալիս այդ գիտելքները կօգտագործեն իրենց ծննդավայրերը զարգացնելու համար։ Հիմնական խնդիրը շնորհալի ուսանողներին այդ հնարավորությունը տալն է՝ ազատելով կենցաղային և բնակարանային խնդիրներից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: