Լրագրողները զավեշտալի սխալ են թույլ տվել՝ «նշանելով» Մարիա Շարապովային

Երեկ համաշխարհային մամուլը գրում էր, որ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի ընտրյալը՝ գործարար Ալեքսանդր Գիլքսը, նրան ամուսնության առաջարկություն է արել։ Բանն այն է, որ ռուս թենիսիստուհու ինստագրամյան սթորի բաժնում ներկայացված էր տեսանյութ, որտեղ երևում է մեծ ադամանդով մատանի։

Զավեշտն այն է, որ տեսանյութում ոչ թե Մարիայի ձեռքերն են, այլ նրա մայրիկի։ Համեմատական լուսանկարում դա առավել նկատելի է։ Բացի այդ Մարիան գրել էր․ «Տորթը կլոր դարձնելու պատասխանատվությունը դրել էի մայրիկիս վրա»։

Նշենք՝ մարզուհին Ալեքսանդր Գիլքսի հետ սկսել է հանդիպել 2018 թվականին, սակայն, ամենայն հավանականությամբ, ամուսնության առաջարկություն դեռևս չի ստացել։

Գիլքսը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի փեսացուներից մեկը։ Մանուկ հասակում նա ընկերություն է արել արքայազն Ուիլյամի հետ, իսկ մինչ օրս արքայազն Հարրիի մոտ ընկերներից է։

Գիլքսը «Paddle 8» աճուրդի տան հիմնադիրն է։ Նա հետաքրքրվում է ռուսական մշակույթով և տիրապետում է ռուսերենին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: