Հասարակ և համեղ բաղադրատոմս է, որը կարելի նաև մսային հաց կամ ֆրանսիական ոճով հավի տերրին անվանել։ Այն ունի տոմատի և ռեհանի բալանսավորված համ։ Պատրաստվում է մոտ 10 րոպեում։
Բաղադրիչներ
Հավի ֆարշ՝ 1 կգ
Սոխ՝ 1 հատ
Սխտոր՝ 2 պճեղ
Սպիտակաձավար՝ 4 ճ/գ
Կաթ կամ ջուր՝ 150 մլ
Կետչուպ՝ 2 ճ/գ
Ձու՝ 1 հատ
Ռեհան՝ 1/4 ճ/գ
Վուստերյան սոուս՝ 2 ճ/գ
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մանրացնել՝ ներմուծելով հավի ֆարշի մեջ։ Ավելացնել սպիտակաձավար, կաթ, մեկ ճաշի գդալ կետչուպ, ձու, ռեհան, աղ, պղպեղ ու վուստերյան սոուս։ Թողնել խառնուրդը 30 րոպե՝ սառնարանում, որպեսզի սպիտակաձավարն ուռչի։ Տեղափոխել ջեռոցի կաղապարի մեջ՝ ռուլետ ձևավորելով։
Թխել 190 աստիճանի ներքո՝ 40 րոպե։ Պատրաստ լինելն ստուգել ատամի չոփով․ ծակել ռուլետը մեջտեղից և նայել հյութին․ այն պետք է բացարձակ թափանցիկ լինի։ Ռուլետը վերևից պատել 1 ճաշի գդալ կետչուպով։ Թխել 200-220 աստիճանի ներքո ևս 5 րոպե։