Մարիա Շարապովան նշանադրվել է․ կապշեք՝ իմանալով, թե ում հետ

Երկու տարի առաջ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան սկսել է հանդիպել Անգլիայի ամենանախանձելի փեսացուներից մեկի՝ «Paddle8» աճուրդի տան հիմնադիր Ալեքսանդր Հիլքսի հետ։ Այսօր համացանցում և ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում է նրանց նշանադրության լուրը։

Դա տեղի է ունեցել Մարիայի՝ ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութի պատճառով, որտեղ մեկ վայրկյանով երևացել է հսկա ադամանդով մատանին՝ շատ նման էլիտար նշանադրության մատանիներին։ Բոլորն արդեն քննարկում են նրանց մոտալուտ հարսանիքի թեման։

Թեև այս ընթացքում զույգը ոչ մի ընդհանուր լուսանկար չի հրապարակել, պապարացիները բազում լուսանկարներ են արել ինչպես քաղաքից, այնպես էլ նրանց՝ Ամալֆիյան ծովափնյա հանգստից, ապա նաև ռուսաստանյան այցից։
Նշենք՝ Ալեքսանդրը հայտնի գործարար է։

Բրիսթոլի համալսարանում սովորելուց հետո ընդունվել է Իթոնի քոլեջ, որտեղ ընկերացել է արքայազն Ուիլյամի և Հարրիի հետ, ինչպես նաև հանդիպել է Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի քրոջ՝ Պիպպայի հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: