Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծագույն քնարերգու՝ Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Նա լույս աշխարհ է եկել 1885 թվականին՝ վրացական Գանձա գյուղում՝ հոգևորականների ցեղում։ 1899-ին ընդունվել է մոսկովյան Լազարյան ճեմարան, 1906-ին՝ մոսկովյան պետհամալսարան, բայց կարճ ժամանակից բանտում է հայտնվել՝ հեղափոխական գործելաոճի համար։

Բայց դա նրա տեսակետներում ոչինչ չի փոխում․ նա 1917-ի հոկտեմբերին մասնակցում է բոլշևիկների հեղափոխությանը և քաղպատերազմին, անգամ մասնակցում է Բրեստի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ 1919-ին ծանր հիվանդանում է Օրենբուրգում՝ մահանալով 1920-ի հունվարի 7-ին՝ 35 տարեկանում։

Վահան Տերյանը համարվում է 20-րդ դարի հայկական պոեզիայի կարևորագույն դեմքը՝ գեղարվեստական մտածողությունը հեղաշրջելու համար։

Հատված՝ «Միշտ նույն խոհերի շշուկին հլու» բանաստեղծությունից․

Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցոււմ

Այրում է սիրտս սրբազան միդող,

Հուզում է հոգիս մի վեհ հիացում,

Եվ սարսափելին՝ թվումէ դյութող…

Մաշված է կյանքս վշտում անաղարտ

Եվ տառապանքի օրերոււմ համառ,

Բայց ցաված սիրտս բացել եմ հպարտ,

Նորիցու նորից սիրելու համար։

Ուզում եմ, վաղվա ցնծության գուշակ՝

Կարոտս նետած լուսեղեն հեռուն,

Վառե՜լ երգերս, որպես դրոշակ,

Ու մեռնե՜լ, որպես հերոսնէ մեռնում…

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: