Երեկ մարզաշխարհը ցնցած ողբերգութուն է տեղի ունեցել․ վթարվել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մասնավոր ուղղաթիռը։ Մահացել է մարզիկը և ևս ութ մարդ, այդ թվում նրա դուստրը՝ 13-ամյա Ջիաննա Մարիա Օնորեն և ուղղաթիռի հայ օդաչուն՝ Արա Զոբայանը։
Նշենք՝ Sikorsky S76 ուղղաթիռը մեկնելիս է եղել բասկետբոլային հանդիպման՝ Օրինջ Քաունթիից Սան Ֆերնանդո Վելլի։ Մինչ Քալիֆորնիայում ուղղաթիռը 15 րոպե պտտվել է Գլենդելի երկնքում՝ կատարելով 10 պտույտ է, բայց, ցավոք, ընկել է Լոս Անջելեսից 30 կմ-ի վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: Պատճառներից նշվում է վատ տեսանելիությունը՝ Քալիֆորնիայում առկա մառախուղի պատճառով։
Ավիավթարի զոհերն են Կոստա Մեսայի «Օրինջ Քոսթ քոլիջ»-ի բասկետբոլի մարզիչ Ջոն Ալթոբելլին՝ կնոջ Քերիի և դստեր՝ Ալիսսայի հետ, Բրայանթի դստեր՝ Նյուփորթ Բիչի «Հարբոր» ցերեկային դպրոցի բասկետբոլի մարզիչ Քրիստինա Մաուզերը և Սարա Չեսթերը՝ դստեր՝ Փեյթոնի հետ։
Նշենք՝ Քոբին ամուսնացած էր և ուներ չորս դուստր։