Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ դիտել են «Հարսանիք թիկունքում» ներկայացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հոգևոր սնունդ է ստացել։ Նրանք Պարոնյանի անվան թատրոնում դիտել են «Հարսանիք թիկունքում» ներկայացումը՝ նվիրված ապրիլյան քառօրյայի հերոսներին:

Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրված ստեղծագործությունը մեծ համբավ է ստացել։ Գյումրեցիներին բնորոշ նուրբ բեմադրությունն իրապես անտարբեր չիթողել ոչ մեկին։

Բացի Փաշինյանից, բերկայացմանը ներկա էին Գարեգին Բ Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ կնոջ հետ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ուրիշ պաշտոնյաներ։

Հիշեցնենք՝ ներկայացնման պրեմիերան տեղի է ունեցել 2018-ի մայիսի վերջին՝ Գյումրոււ դրամատիկական թատրոնում։ Ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ ներկայացման վրա մոտմեկ տարի է աշխատել։ Նրա խոսքով՝ կարևորել է ոչ թե մարտի դաշտի մասին պատմությունը, այլ այն, ինչ կատարվում է թիկունքում։

Յուրահատկությունն է նաև պիեսի համար Հայկոյի կողմից գրված երաժշտությունը։ Սյուժեի հիմքում տղայի պատմությունն է, որն ապրիլի 2-ին պետք է ամուսնանար, սակայն իմանալով լուրերը, լքում է հարսանիքը և մեկնում հայրենիքը պաշտպանելու։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: