Բոթ՝ մարզաշխարհում․ մահացել է Քոբի Բրայանթը։ Նա 41 տարեկան էր։ Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստը զոհվել է ուղղաթիռի վթարից, որն ինքն էր վարում։ Դա տեղի է ունեցել հունվարի 26-ի առավոտյան՝ Քալիֆորնիայում՝ Քալաբասասի վրա թռչելիս։
Ուղղաթիռը մեկնում էր Մամբայի ակադեմիա՝ բասկետբոլային մարզման։ Անձնական ուղղաթիռում, որը պատկանում է Քոբիին, եղել է հինգ հոգի և ոչ ոք չի փրկվել։ Որոշ տեղեկություններով՝ զոհվել է ինը մարդ։ Ուղևորների թվում եղել է նրա 13-ամյա դուստրը՝ Ջիաննա Մարիա-Օնորեն, ինչպես նաև ևս մեկ բասկետբոլիստուհի՝ ծնողների հետ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուղղաթիռում եղել է տեղի բեյսբոլային թիմի գլխավոր մարզիչ Ջոն Ալթոբելլին՝ կնոջ Քերրիի և դստեր՝ Ալիսսայի հետ, որը Քոբիի դստեր թիմակիցն էր։
Բրայանթն ամուսնացած էր կնոջ՝ Վանեսսայի հետ։ Նրանց 4 դուստրերից ամենափոքրը ծնվել է 2019-ի հունիսին։ Հիմա քննվում են ավիավթարի պատճառները։ Մարզիկի մահը ցնցել է բոլորին։ Անգամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է գրառում կատարել՝ լուրն ահավոր անվանելով։