Կաթողիկոսն օրհնել է զինվորներին, իսկ Տոնոյանը՝ պարգևատրել եկեղեցականներին

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում Բանակի օրվան նվիրված պատարագ է մատուցել, որին ներկաէին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և այլ պաշտոնյաներ։

Պատարագիչ Վրթանես Սրբազանի խոսքով՝ Հայ եկեղեցու մեծացած յուրաքանչյուր գիտակից հայորդուհամար հզոր պետականություւնը հավատքի, սիրո և նվիրյալ ծառայության միասնությունն է։

Շնորհավրելով Բանակի 28-րդ տարեդարձը՝ Վրթանես Սրբազանը մաղթել է Տիրոջ օրհնություններիմեջ պահի-պահպանվի Հայոց բանակը, որը հանդիսանում է հայ ժողովրդի անկախության գրավականը։

Պատարագի ավարտին Գարեգին Բ-ն Հանրապետական մաղթանք կատարեց և ներկաներն աղոթեցին անկախության, առաջընթացի ու հայկական բանակի հաղթանակի համար՝ մաղթելով՝ Աստված օգնական լինի բանակիին, պահի-պահանի այն սիրո մեջ՝ հաղթական Աջի ներքո:

Սրբազան արարողակարգից հետո Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեցին միշարք եկեղեցականներ՝ զինվորների հոգևոր և հայրենա սիրական դաստիարակության գործում ունեցած մեծ ավանդի համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: