Անցած տարին իրադարձություններով հարուստ էր Վալերի Մելաձեի համար։ Երգիչը սոլո ստեղծագործություն թողարկեց՝ «Чего ты хочешь от меня?», Մոդի հետ դուետ՝ «Сколько лет», կնոջ՝ Ալբինա Ջանաբաևայի հետ դուետ և տեսահոլովակ՝ «Мегаполисы»։ Նրա երգերն ընդհանուր առմամբ ավելի քան 3 միլիոն անգամ հնչել են եթերում։
Ստացվում է՝ ամեն րոպե տարբեր ռադիոկայաններում միաժանամ հչում է Մելաձեի վեց երգ։ Տղամարդ-կատարողների շրջանում Վալերին ռեկորդ է գրանցել, իսկ կանանց շրջանում, հինգ երգ արդյունքով, ռեկորդակիր է Սվետլանա Լոբոդան։ Զարմանալի չէ, որ համերգներին այս կատարողների դահլիճները միշտ լեփ-լեցուն են։
Մելաձեի համար 2020-ը պետք է յուրահատուկ լինի, քանզի հոբելյանական է; 1995-ին թողարկվել է նրա առաջին՝ «Сэра» ալբոմը, իսկ հունիսին Վալերին կդառնա 55 տարեկան։
Նա բազում առիթներ ունի ստեղծագործական վերելքների ու նոր նվաճումների՝ իր իսկ ռեկորդը գերազանցելու հարցում, որը, հուսանք, նրան կհաջողվի։