Հայաստանյան արտգործնախը կոչով դիմել է Չինաստանում գտնվող մեր հայրենակից քաղաքացիներին։ Ստեղծված լարված իրավիճանուկ անչափ կարևոր է ուշադիր լինել կոչին, հետևել դրան ու անպայման դիմել անհրաժեշտ քայլերի՝ կապ պահպանելով դեսպանության հետ։
Հայտարարություն-կոչում մասնավորապես նշվում է, որ դեսպանությունը պահպանում է ուղիղ կապը Հուբեյ Նահանգի Ուհան քաղաքում գտնվող երեք հայ քաղաքացիների հետ։ Բարեբախտաբար, այս պահին մեր քաղաքացիների շրջանում վարակվածներ չկան։
Նախարարությունը կոչ է արել՝ Չինաստանում բնակվող մեր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարներն ու հասցեներն ուղարկել [email protected] էլհասցեին՝ կապը պահպանելու համար։
Հիշեցնենք՝ Չինաստանում գնալով զարգանում է կորոնովիրուսը, որն արդեն մահվան դեպքեր ունի։ Տվյալները հստակ չեն ու շատ բան գաղտնի է պահվում՝ խուճապ չառաջացնելու նպատակով, բայց շատ են խոսակցությունները, որ մոտ մեկ միլիոն մարդ է արդեն վարակվել։ Հուսանք ու հավատանք՝ մեր հայրենակիցներիցներից ոչ ոք չի տուժի։