Հայտնի երգչուհի ու դերասանուհի Մաշ Իսրայելյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ «Շնորհավոր»։ Խոսքերի և երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է։
Հիանալի կատարում է, Մաշն իրապես փայլում է։ Շատ տոնական ու հմայիչ է ստացվել։ Տեսահոլովակի ընթացքը գերում է իր դինամիկայով։ Իսկական ուրախություն ու բազում շնորհավորանքներ Արմանին։
«Քո կյանքում կան շատ տարբեր առիթներ, բայց մեկը՝ այս, լինում է տարիներ։ Քեզ հարազատ շատ ու շատ ընկերներ, հավաքվել են, որ օրը քո նշեն։ Քեզ համբուրում են քեզ, ուրախություն է տես, շուրջբոլորդ քո։ Ամուր գրկում են ու քեֆ անում քեզ պես երջանիկ դեմքով։
Էս օրը քոնն է, էս օրն է հենց կարևոր, բոլորն ասում են քեզ՝ շնորհավոր, ու անսահման բարի մաղթանքներով, կյանքդ լցնում են ժպիտով»,- երգում է գեղեցկուհի Մաշը՝ իր հետևից տանելով ողջ սրահը։