Օրերս 52-ամյա Պամելա Անդերսոնն անսպասելի ամուսնացել է երկար տարիների ընկերոջ՝ 74-ամյա կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսի հետ։ Նրանց հարսանիքը տեղի է ունեցել Մալիբուում՝ հունվարի 20ին ու անցել է գաղտնի։ Շաբաթվա վերջին դերասանուհին ինստագրամյան էջում հրապարակել է հարսանեկան լուսանկար։
Նշենք՝ Փիթերը նրա հինգերորդ ամուսինն է, նա էլ իր հինգերորդ կինը։ Մինչ այս Պամելան ամուսնացած է եղել ռոք երաժիշտ Թոմմի Լիի, երաժիշտ Քիդ Ռոքի և կինոպրոդյուսեր Ռիք Սալոմոնի հետ, որի հետ երկու անգամ է ամուսնացած եղել։
Զույգը ծանոթացել է Անդերսոնի հետ՝ 35տարի առաջ։ Կարճ սիրավեպից հետո նրանք բաժանվել են, բայց միքանի ամիս առաջ որոշել են ամեն ինչ սկզբից սկսել։ Ջոն Փիթերսի խոսքով՝ Պամելան մինչ օրս չի իրացրել իր պոտենցիալն ու շարունակելու է փայլել։
Նրա մեջ ավելի շատ գաղտնիք կա, քան առաջին հայացքից է թվում ու խելքահան է անում իրեն։